Մասնավոր ներդրողը մտադիր է Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու համար շուրջ 60 մլն դոլար ներդնել: Այս մասին դեկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Ըստ նրա՝ ներդրողը մտադիր է ամբողջությամբ թարմացնել եւ փոխել այգու ենթակառուցվածքը: «Քաղաքապետարանն առայժմ վերջնական համաձայնություն չի տվել ծրագրին, բայց հուսանք, որ բոլոր հարցերը կլուծվեն», - հավելել է նախարարը:
Նշենք, ներկայումս զբոսայգին բարձիթողի վիճակում է՝ խորհրդային տարիների համեմատ: 90-ականներին դրա կարուսելներն ապամոնտաժվել էին, ծառերի մեծ մասը՝ հատվել:



























