Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին երախտագիտություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների ղեվարաներին Հայաստանի Հանրապետության անդամության հարցում աջակցելու համար:
«Ինձ մնում է միայն երախտագիտություն հայտնել Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների ղեկավարներին Հայաստանի անդամակցության հարցում աջակցելու համար», - Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը: հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Սարգսյանը «Բելառուսի նախագահ Ալսեքսանդր Լուկաշենկոյի այսպիսի վառ ելույթից հետո» չի ցանկացել երկար խոսել:
Հունվարից 1-ից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ:




























