Ճապոնիայի վարչապետ եւ երկրի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սինձո Աբեն վերընտրվել է իր պաշտոնում՝ մինչեւ 2018թ. ժամկետով: Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել խորհրդարանի ստորին պալատի 328 պատգամավորներ:
Աբեի հիմնական մրցակից, ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կացույա Օկադան ընդամենը 73 ձայն է ստացել: Սինձո Աբեն հաղթել է նաեւ խորհրդարանի վերին պալատի քվեարկությունում, հայտնում է «Վզգլյադը»:
Ավելի վաղ Աբեն ընդունել էր կառավարության հրաժարականը:
Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել
Միաժամանակ վարչապետը հայտնել էր, որ հաղթանակի դեպքում մտադիր է անփոփոխ թողնել կառավարության կազմը:




























