ՌԴ Կեմերովոյի մարզում տաքսիստը երեք հազար ռուբլով տուգանվել է այն բանի համար, որ երեխային ստիպել է ընթացքի ժամանակ դուրս նետվել պատուհանից:

Դեպքը կատարվել է դեկտեմբերի 23-ին Բելովոյում:

Իննամյա տղայի ծնողները որդուն տաքսիով ուղարկել են մարզադպրոց: Սակայն վարորդը չի զգուշացրել մեքենայում երեխաների տեղափոխման սարքի բացակայության մասին:

Երթեւեկության ընթացքում տաքսիստը պետավտոտեսչության կայան է տեսել, կտրուկ շրջադարձ է կատարել եւ փորձել թաքնվել: Ոստիկանները տեսել են մանեւրը եւ սկսել հետապնդել:

Երբ տաքսիստը հասկացել է, որ ոստիկանությունը հետապնդում է, երեխային ստիպել է ընթացքի ժամանակ նետվել մեքենայից: Պետավտոտեսուչը նախ բարձրացրել է երեխային, հետո կանգնեցրել տաքսին: Երեխան չի տուժել, հայտնում է  VSE24-ը: