Հայաստանում դեկտեմբերի 25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արեւմտյան է, 2-5 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը առաջիկա երկու օրերին կբարձրանա 2-3 աստիճանով, ինչից հետո էական չի փոխվի:
ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը՝ ցերեկը՝ +6+8 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝-3+1,
Կոտայքում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝-3+1,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝-3+1,
Լոռիում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝+6+11,
Տավուշում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝+10+14,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝-3+1,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝+4+7,
Արարատում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝+5+8,
Արմավիրում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝+5+8,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝-3+1,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝+5+8,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝+10+15,
Սյունիքի Նախալեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝+6+10,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝+6+10:



























