Իսրայելի ՌՕՈՒ-ն օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, հայտնում է Agence France-Presse-ը:

Ըստ Իսրայելի զինվորականների՝ իրենք ստիպված են եղել օդային եւ ցամաքային հարձակում կազմակերպել ՀԱՄԱՍ շարժման դիրքերի ուղղությամբ այն բանից հետո, երբ  ենթարկվել են դիպուկահարների հարձակմանը: 

Հրաձգությունների հետեւանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի անդամ 33-ամյա մի պաղեստինցի, փոխանցում է Gazeta-ն:

Դեկտեմբերի 20-ին Իսրայելի ավիացիան սեպտեմբերից հետո առաջին անգամ   ռմբակոծել էր Գազայի հարավային հատվածը: