Ռուսաստանի բանկը դեկտեմբերի 25-ի համար դոլարի փոխարժեքը հաստատել է 54,4913 ռուբլու մակարդակում, որը  7,74 կոպեկով ցածր է նախկին ցուցանիշից: Եվրոյի պաշտոնական փոխարժեքը նվազեցվել է 35,08 կոպեկով՝ մինչեւ 66,4031 ռուբլու, փոխանցում է  ՏԱՍՍ-ը:

Ընդ որում, պաշտոնական փոխարժեքով հաշվարկված երկարժութային զամբյուղի արժեքը (0,55 դոլար եւ 0,45 եվրո)՝ նվազել է 20,04 կոպեկով՝ մինչեւ 59,8516 ռուբլու: