Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 9 տարի Հայաստանի շուկայում գործում է կառավարման քաղաքակիրթ մոդելով: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու կազմակերպության արժեհամակարգը վաղուց կենսակերպ է դարձել նաեւ ընկերության աշխատակիցների համար: Երկրին եւ հասարակությանն օգտակար լինելու նրանց ցանկությունը պարբերաբար դրսեւորվում է բազմաթիվ նախագծերում, որոնց իրականացման որոշումը կայացնում եւ միջոցներ են տրամադրում կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:
Այսօրինակ ծրագրերից մեկն էլ իրականացվել է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում:
Այս անգամ իրենց անձնական միջոցներից ներդրում են կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ադմինիստրատիվ վարչության աշխատակիցները: Նրանց նախաձեռնությունը ողջունել եւ որոշակի աջակցություն է տրամադրել նաեւ տնօրինությունը: Միասնական նվիրման արդյունքում համակարգչային դասասենյակ է ստեղծվել երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում: Տրամադրվել է 15 համակարգիչ, նույնքան սեղան եւ աթոռ, LCD հեռուստացույց, DVD նվագարկիչ եւ ջրատաքացուցիչ 2 կաթսա:
Ադմինիստրատիվ վարչության աշխատակիցների նախաձեռնությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ընկերությունը գիշերօթիկին տրամադրել է «Home-Zone Turbo» սակագնային պլանի շրջանակում գործող 4G/Wi-Fi երթուղղիչ, ինչպես նաեւ ստեղծել է համակարգչային ներքին ցանց: Դա աշակերտներին թույլ կտա իրենց գիտելիքների պաշարը, ինչպես նաեւ տնայնագործական հմտությունները զարգացնել համացանցի ընձեռած հնարավորության շնորհիվ:
«Հասարակության հանդեպ հարգանքն ու հոգատարությունը կարեւոր տեղ են զբաղեցնում ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Միասին հաջողության հասնելու կամքն ու վճռականությունը կարեւոր են որպես ձեռքբերում: Այս սկզբունքով առաջնորդվող մեր աշխատակիցները գիտակցում են նաեւ յուրաքանչյուր երեխայի համար կրթական բարենպաստ միջավայրի ապահովման կարեւոր նշանակությունը: Նորարար լուծումներով դասասենյակն աշակերտներին թույլ կտա լրացնել գիտելիքների պաշարը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:




























