Հին հռոմեական ճարտարապետական հուշարձան Պոմեյ քաղաքը կվերականգնվի շատ տարիների ընթացքում որպես հուշանվեր ավերակների բեկորները իրենց հետ տարած տուրիստների օգնությամբ, հաղորդում է The Local պարբերականի իտալական տարբերակը: «Պոմպեյ» թանգարանային համալիրում նշում են, որ վերջին ժամանակներս ավելի շատ ճանապարհորդներ են վերադարձնում պատերի, որմնանկարմերի հատվածները:
Թանգարանի տնօրեն Մասիմո Օսաննան հստակեցրել է, որ Իտալիա ուղարկված հնագիտական իրերը ուղեկցվում են նամակներով: «Մենք բեկորների հարյուրավոր փաթեթներ ենք ստանում: Մարդիկ մեծ ցավով խոստովանում են, որ մեծ սխալ են գործել՝ խոստանալով այլեւս երբեք չկրկնել այդ սխալը», - ասել է Օսաննան: Նա նաեւ հավելել է, որ 1980թ. տարված որմնանկարի մի հատվածը օգնել է վերականգնել քաղաքի տներից մեկը:
Թանգարանում հստակեցրել են, որ 1999-2003թթ. ավերակների բեկորները ճանապարհորդների համար հեշտ որս էին, քանի որ Պոմպեյը բավարար կերպով չէր պահպանվում եւ առանց դժվարության հնարավոր անարգել մտնել բազմաթիվ տներ:
2013թ. Պոմեյը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ գտնվող հուշարձանների ցուցակում:




























