Մոսկվայում նախօրեին ընդունելություն է կազմակերպվել՝ կապված ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Այն տեղի է ունեցել «Արարատ Հայաթ» հյուրանոցում, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի շրջանակում:

Գագաթաժողովին մասնակցած աղբյուրը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության առիթով նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տրված ընդունելությանը մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, գագաթաժողովին մասնակցող պետությունների ղեկավարներ:

Նշենք, որ վերոնշյալ ղեկավար անձանց մասնակցությունն ընդունելությանը Հայաստանի հանդեպ հատուկ հարգանք է խորհրդանշում, քանի որ բարձրագույն պաշտոնատար անձինք նման միջոցառումների հազվադեպ են ներկա գտնվում: Աղբյուրը հատուկ ընդգծեց հավաքին նախագահի, վարչապետի եւ Պետդումայի նախագահի մասնակցությունը, ինչը հայկական կողը գնահատեց որպես Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային ու եղբայրական հարաբերություններ եւս մեկ ապացույց: