Ամերիկյան Սենթ-Լուիսում, որտեղ նախօրեին ոստիկանները աֆրոամերիկացու էին սպանել, նոր միջադեպ է գրանցվել։ Մեկ մարդ զոհվել, երկուսը վիրավորվել են քաղաքի գործարար կենտրոնում շուրջօրյա գործող խանութից ոչ հեռու հնչած կրակոցների հետեւանքով։

Հարակից ճանապարհները փակ են, դեպքի վայր են ժամանել սպանությունը քննող խուզարկուները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով St. Louis Post-Dispatch-ը:

Նոյեմբերին Միսուրի նահանգի Սենթ-Լուիսի ատենակալների դատարանն արդարացրել էր սպիտակամորթ ոստիկանին՝ սեւամորթ դեռահաս Մայքլ Բրաունին սպանելու գործով: Դրանից հետո Սենթ-Լուիսի արվարձանում, այնուհետեւ նաեւ ԱՄՆ այլ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցերի եւ  ավերածությունների ալիք էր սկսվել:

Միաժամանակ, նահանգի բյուջետային վարչության ղեկավար Լինդա Լյուբերինգը հայտնել է, որ Սենթ-Լուիսի եւ Ֆերգյուսոնի արվարձանի բողոքները Միսուրի նահանգի համար արժեցել են շուրջ 12,5 մլն դոլար:

Դեկտեմբերի 23-ի ուշ երեկոյան Սենթ-Լուիսում ոստիկանը սպանել է մեկ այլ՝ 18-ամյա աֆրոամերիկացու:

Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում ոստիկանը կրակել է սեւամորթ դեռահասի վրա 

Ոստիկանությունը հայտարարել էր, որ ոստիկանը ինքնապաշտպանության է դիմել, քանի որ աֆրոամերիկացին նրա վրա զենք էր ուղղել։

Ոստիկանությունը ներկայացրել է Սենթ-Լուիսում դեռահասի սպանության տեսանյութը