Օրեգոնի բնակիչ Ռոյ Դաֆեքը պատահաբար ներքնակի հետ վաճառել է ընկերուհու կատվին, հայտնում է էլեկտրոնային The Oregonian թերթը: Ամերիկացու ընկերուհի Հեյլի Քրյուսը հինգ տարի առաջ Կամո անունով կատու էր ձեռք բերել, որը սիրում էր քաքնվել տիրուհուն մահճակալի ներքնակում:
Դաֆեքը կատվի այս սովորության մասին չի իմացել, եւ ընկերուհու մահճակալը վաճառելիս ներքնակը չի ստուգել: Քրյուսն այդ ընթացքում աշխատավայրում է եղել: Դաֆեքը եւ Քրյուսը ենթադրում են, որ կատուն կարող էր դուրս ցատկել ներքնակից, երբ նոր տերը մահճակալը ավտոմեքենայի վրա դրած տանում էր, փոխանցում է Gazeta-ն:
Զույգը 200 դոլար պարգեւ է խոստանում Կամոյի մասին ցանկացած տեղեկության համար:




























