Յորք քաղաքում վաճառքի է հանվել անգլիացի գրող Ջեյն Օսթինի (1775-1817) «Էմմա» վեպի առաջին հրատարակության (1816)  հազվագյուտ նմուշը: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, հազվագյուտ նմուշը գնահատվել է մոտ 100 հազար ֆունտ ստեռլինգ (155 հազար դոլար):

Աճուրդի կազմակերպիչների վկայությամբ՝ վեպը, որն «ասես հենց նոր դուրս եկած լինի տպագրությունից», այլ հրատարակությունների հետ հայտնաբերվել է շոտլանդական ամրոցներից մեկում: Գրքի վրա նշված է նախկին սեփականատիրոջ անունը՝ «լեդի Մ. Դալրիմփլ»: Հրատարակության ներկայիս սեփականատեր Ջեյմս Հոլգեյթը պատմել է, որ «այն ժամանակներում գիրքը կարող էր գնվել առանց շապիկի, իսկ այնուհետ ուղարկվեր արհեստանոց՝ շապիկ դնելու համար», հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Էմմա»-ն Ջեյն Օսթինի չորրորդ մեծ վեպն է: Փոքր տպաքանակն այդպես էլ ամբողջությամբ չի վաճառվել գրողի կյանքի ընթացքում: