Հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը կազատվի հայկական բանակում ծառայությունից: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 25-ի նիստին:

Ինչպես նշել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հախնազարյանը  Հայաստանի նախագահի կողմից արժանացել է երիտասարդական պարգեւի, պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով: Հախնազարյանը ծագմամբ միակ հայն է, ով Պյոտր Չայկովսկու անվան միջազգային մրցույցում առաջին տեղն է զբաղեցրել: «Տաղանդավոր երաժիշտը միջազգային բեմերում հանդես է գալիս Հայաստանի անունից: Իսկ 2015թ. նրա բոլոր ելույթները նվիրված կլինեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին», - նշել է նախարարը: