ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կազմել է 459.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.80 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 562.23 դրամ (նվազել է 0.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 714.12 դրամ (նվազել է 2.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.81 դրամ (աճել է 0.35 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 232.87 դրամ, ոսկին՝ 17,362.11 դրամ, պլատինը՝ 17,469.17 դրամ:

Դեկտեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 460.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 460 դրամ: