Չինաստանի Չունցին քաղաքում ռեստորան է բացվել, որը զեղչեր է առաջարկում՝ կախված մարդու քաշից:
Ըստ Kedem-ի, սա իսկական դրախտ է ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց համար. որքան շատ են նրանք կշռում, այնքան ավելի մեծ զեղչ կարող են ունենալ: Իսկ 140 կգ-ից ավելի կշռող տղամարդիկ այստեղ անվճար ճաշ կստանան:
Աղջիկների դեպքում ճիշտ հակառակն է. անվճար ճաշի հույս կարող են ունենալ նիհարիկները, որոնց քաշը 34.5 կգ-ից պակաս է:




























