Պետությունը կօգնի Հայաստանում գիտահետազոտական լաբորատորիաներ բացել: Այդ մասին NEWS.am-ին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Սերգեյ Ավետիսյանը՝ մեկնաբանելով որակի հսկողության եւ արտահանման զարգացման համար Համաշխարհային բանկի 50 մլն դոլար ընդհանուր ծավալով վարկային ծրագիրը:
«Եթե ինչ-որ ընկերություն, այդ թվում եւ՝ միջազգային, որոշի պետության հետ համագործակցությամբ Հայաստանում հետազոտական լաբորատորիա բացել, մենք ի վիճակի կլինենք նախագծին նյութապես օգնելու: Բանակցությունների եւ ֆինանսավորման ընթացակարգերը ավելի ուշ կհաստատվի», - հավելեց Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսին ստորագրված վարկային համաձայնությունը հավանություն էր տրվել կառավարութան նոյեմբերի 27-ի նիստի ընթացքում:




























