Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Սթենսը հետեւողականորեն խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել տոնական սեղանի համար երաժշտական ֆոնի ընտրությանը: 3000 կամավորների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ մեղեդիներ եւ երգեր բացասաբար են ազդուն գինու համի վրա, օրինակ Էլթոն Ջոնի եւ Մրայա Քերիի ռեթմիկ երգերը գինու համը դարձրել են ավելի հասարակ եւ ոչ հագեցած, հայտնում է Kedem-ը:
Եվ հակառակը, Սելին Դիոնի, Ռոդ Ստյուարդի կատարմամբ մեղեդային երգերը ավելի համեղ են դարձրել գինին: Ավանդական սուրբծննդյան գույների՝ կարմիրի եւ կանաչի համադրությամբ մեղեդային երգերը գինու համը միջինում 10%-ով ավելի լավն են դարձրել:




























