«Գահերի խաղը» երրորդ տարին անընդմեջ  դարձել է «պիրատային» կայքերից ամենաշատը բեռնվող սերիալը, հայտնում է TorrentFreak-ը:

Միայն BitTorrent փոխանակման ծառայության միջոցով սերիալի դրվագները բեռնել են ավելի քան 8 մլն անգամ, փոխանցում է  Gazeta-ն:

Երկրորդ եւ երրորդ տեղում են «Ամենածանր մեղքերը» եւ «Քայլող մեռյալներ» սերիալները՝ 4,2 մլն եւ 3,6 մլն անգամ բեռնումներով:

«Գահերի խաղը» 2011թ.-ից հեռարձակվում է HBO ալիքով: Ֆանտաստիկ սերիալը նկարահանվել է Ջորջ Մարթինի «Սառույցի ու հրո երգը» գրական սագայի մոտիվներով: