Կիեւում տեղի է ունեցել հայկական սփյուռքի ակտիվ գործիչների, մարզիկների եւ հոգեւորականության ներկայացուցիչների պարգեւատրության արարողությունը:
«Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով պարգեւատրվել են հայտնի կամավոր, բժիշկ Արմեն Նիկողոսյան եւ Դոնեցկի մարզի Ինքնագնաց հրետեանային համակարգերի փոխնախագահ Ռուբեն Մակարյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորչի» շքանշանով պարգեւատրվել են հոգեւորականության ներկայացուցիչները. Հայր Լեւոն Ղուլյանը՝ Օդեսայի հոգեւոր հովիվը, Չերնովցիի Հայ առաքելական եկեղեցու քահանա հայր Ներսեսը, Դոնեցկի մարզի ՀԱԵ քահանա Հայր Հուսիկը, հայտնում է Analitikaua.net-ը:
Իսկ սպորտի զարգացման բնագավառում մեծ ավանդի համար պատվոգրեր են հանձնվել մարզիչ Մանվել Սահրադյանին, մարզիկներ Մհեր Մուսայելյանին, Աշոտ Խաչատրյանին, Գեւորգ Օգանեսյանին, Կարլեն Մինասյանին, Մհեր Հովհաննիսյանին եւ Լեւոն Հակոբյանին:




























