Ճապոնիայում շների «մանկապարտեզներ» են բացել,  որոնցում վարվեցողության դասեր են անցկացվում: Դրանք բավական մեծ տարածում ունեն:

Մասնավորապես Օսակեի շների «Արեւածաղիկ»  «մանկապարտեզը» իր սաների առջեւ դռները բացում է առավոտյան 10-ին:  Ամեն մի շուն ուսապարկ եւ օրագիր է բերում: Շներին մանկապարտեզ են բերում տերերը կամ էլ նրանք ինքնուրույն կարող են այցելել՝ «դպրոցական» հատուկ երթուղային ավտոբուսով, գրում է «Սանկեյ» թերթը:

Շան տերը պետք է վճարի 160 դոլար կանխավճար, իսկ 8 պարապմունքից բաղկացած դասընթացն արժի 310 դոլար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Շների մանկապարտեզում սովորեցնում են հասարակական վայրերում վարվեցողության կանոններ, սովորեցնում են չվախենալ դռան զանգից կամ գնացքի աղմուկից,  բացատրում այլ շների հետ  շփվելու կանոնները: Հաճախ հրահանգչի դերում հանդես է գալիս մանկապարտեզին պատկանող  արդեն վարժեցրած շունը:

Շատ տերեր շներին մանկապարտեզ են տալիս ոչ այնքան լավ վարվեցողություն ձեռք բերելու համար, որքան այն բանի, որ շները միայնակ չմնան իրենց աշխատանքի գտնվելու ժամերին: