Ադրբեջանում աշխատակիցների զանգվածային ինքնասպանությունների սպառնալիքի 2-րդ դեպքն է գրանցվել:
Ինչպես հաղորդում է «Report»-ը, Գարաչուխուր ավանում միանգամից 5 մարդ սպառնում են նետվել կիսակառույց շենքի տանիքից: Համաձայն տեղեկատվության, դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի փրկարարները, որոնք փորձում են համոզել մարդկանց հետ կանգնել ինքնասպանության մտքից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Սաբայիլի շրջանում միանգամից 5 մարդ սպառնացել էր նետվել 15-հարկանի շենքի տանիքից:




























