ԱՄՆ-ի բնակիչը շահել է վիճակախաղի 3 մլն դոլարի ջեք-փոթը, սակայն երկու տղամարդիկ ճանաչել են փախստական հանցագործին եւ նախկինում կատարած հանցագործության համար փախհատուցում պահանջել:

Թիմոթի Փուլը 1990թ. դատապարտվել է 9-ամյա տղայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար եւ պայմանական ազատազրկման դատապարտվել: 2003թ. նա անհետացել էր իրավապահ մարմինների տեսադաշտից եւ այդ օրվանից գտնվում է հետախուզության մեջ: 2014թ. դեկտեմբերին փախստականը Մունթ-Դորա  քաղաքում գնել է վիճակախաղի տոմս եւ շահել ջոք-փոթը: Փուլը բացահայտ եկել է գումարը ստանալու, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով ABC News-ն:

Շահումը ստանալու ժամանակ արված լուսանկարը հայտնվել է  լրատվականներում եւ նրան ճանաչել են երկու տուժած եղբայրները, որոնք 1999թ. եղել են 9 եւ 5 տարեկան: Նրանք վերջինիս մեղադրել են սեռական հանցագործության մեջ եւ բարոյական վնասի փոխհատուցելու հայց են ներկայացրել: Թիմոթի Փուլը կալանավորվել է: