Մադրիդի օդանավակայանում Մադրիդ-Դոհա (Քաթար) չվերթին սպասող հարյուրավոր ուղեւորներ ստիպված են եղել 6 ժամ սպասել թռիչքին, որը հետաձգվել է Qatar Airways-ի օդանավի խցիկում մուկ հայտնաբերելու պատճառով:
Կրծողին նկատել են օդանավի միջանցքով վազելիս Ադոլֆո Սուարես Մադրիդ Նախարաս օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ, ուր նա ժամանել էր Դոհայից: Արդյունքում դեպի Քաթար չվերթը 6 ժամով հետաձգվել է, հայտնում է The Daily Mail-ը:
Ավիաընկերության ներկայացուցիչը ուղեւորներին խոստացել է փոխհատուցել բոլոր չնախատեսված ծախսերը:




























