Հունվարի 8-ը կարելի է առանց չափազանցության համարել մարտի 8-ի հունական համարժեքը: Թեեւ Գինայկրատիայի իմաստը փոքր-ինչ այլ է:

Այս օրը Հունաստանում, առավելապես՝ Մոնոկլիսիայում եւ Նեա Պետրայում, ինչպես նաեւ երկրի հյուսիսային շատ գյուղերում, անցկացվում են Գինայկրատիայի փառատոններ: Այդ օրն ընտանիքներում փոխանակվում են դերերով. կանայք ազատվում են սովորական տնային հոգսերից եւ իրենց օրն անցկացնում սրճարաններում կամ հասարակական այլ հաստատություններում, զվարճանքի կամ հանգստի վայրերում, ուր սովորաբար այցելում են բացառապես տղամարդիկ:

Ըստ Calend-ի, այդ օրը տղամարդիկ պետք է տանը մնան, զբաղվեն տնային տնտեսությամբ, խնամեն երեխաներին: Վերջին տարին սա դարձել է ավելի շատ ավանդույթ, քան փառատոն: Զարմանալի չէ, որ փառատոնն ավելի հասկանալի անվանում ունի՝ Կանանց գերիշխանության փառատոն կամ Մայրիշխանության փառատոն: