Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբեզնյան հայտարարել է, որ մոտ 40 երկրներ եւ ինտեգրացիոն խմբավորումներ պաշտոնապես ցանկություն են հայտնել ԵՏՄ-ի հետ ազտ առեւտրի գոտի ստեղծել:

«Մեր ինտեգրացիոն նախագծի հաջողությունը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն մեր մոտակա հարեւանների մոտ: Միասնական պատվիրակությամբ բանակցություններ են վարվում Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ: Ստեղվեծ է պրոֆիլային համատեղ հետազոտական խումբ Իսրայելի հետ, որոշվել է նմանատիպ խումբ ստեղծել Հնդկաստանի եւ Եգիպտոսի հետ»,-ընդգծել է Նեբեզնյան, հաղորդում է Gazeta-ն:

Նա նաեւ նշել է, որ դեռեւս ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջւ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին խոսք չկա, «սակայն մենք տեսնում ենք, որ Եվրամիությունում աստիճանաբար աճում է հետագայում նման փոխգործակցություն սկսելու անհրաժեշտության ըմբռնումը»: