Եմենում ականապատված մեքենայի պայթյունից հետեւանքով առնվազն 33 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիայի» Twitter-ի էջը:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Իբբ քաղաքի մշակույթի կենտրոնի շենքի մոտ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Եմենում երկու ականապատված մեքենա էր պայթել, որի հետեւանքով զոհվել էր 25 մարդ: Ահաբեկչությունը տեղի էր ունեցել Ալ-Բեյդա նահանգում, հաղորդում է Gazeta-ն: