Հունվարի 8-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչներ Ռ. և Ա. Խաչատրյանները մոտ 4 ժամ առաջ մոտորանավակով դուրս են եկել Սևանա լիճ և վատ տեսանելիության պատճառով (մառախուղ) չեն կարողանում ետ վերադառնալ: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ԱԻՆ հաղորդմամբ`դեպքի վայր են մեկնել  ՀՓՋ-ի օպերատիվ խումբը և ջրափրկարարական ջոկատը: