Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամը (IFAW) կոալաներին օգնելու կոչով դիմել է ոչ անտարբեր մարդկանց:

Ինչպես հաղորդում է կազմակերպության կայքը, խոսքը հրդեհների ժամանակ տուժած ավստրալական կոալաների առողջացմանը նպաստելու մասին է: Յուրաքանչյուրը կարող է մասնակցել այս ակցիային: Դրա համար անհրաժեշտ է բամբակաթղթե կտորից պատրաստել թաթմաններ եւ դրանք ուղարկել կենդանիների պաշտպանության հիմնադրամ: Դրանք կօգնեն բուժել ավստրալական կոալաների այրված թաթերը: Չէ՞ որ կոալաները իրենց ապրելակերպի եւ դանդաղաշարժության պատճառով բավականին խոցելի են կրակի նկատմամբ եւ շատ հաճախ դառնում են անտառային հրդեհների զոհ:

Հիմնադրամի աշխատակիցների խոսքով՝ թաթերի մաշկի վնասված հատվածները անհրաժեշտ է մշակել հատուկ հակաայրվածքային քսուքով: Այնուհետեւ թաթերը փաթաթում են բինտով եւ ֆիքսում թաթմանների օգնությամբ: