Կենդանիների համար ամերիկյան ապաստաններից մեկում կատուներին վստահել են Բութս անունով շանը:
Ինչպես հաղորդում է fresher.ru-ն, «Արիզոնայի կենդանիների պաշտպանության հասարակությունը» «աշխատանքի է ընդունել» շանը, որը դարձել է կատուների առաջին պաշտոնական դայակը:
Այս 12-ամյա շունը չաուի եւ ոսկեգույն ռետրիվերի խառնուրդ է: Անցած տարվա հոկտեմբերին «Արիզոնայի կենդանիների պաշտպանության հասարակությունըկատուների հետ ընկերանալու համար վարձել է Բութսին: Ապաստարանի աշխատակիցների կարծիքով, փոքրիկ կատուները նոր տուն գտնելու ավելի մեծ հնարավորություններ կունենան, եթե նրանք ընտելանան այլ կենդանիների ներկայությանը:
Բութսի մոտ «պարապմունքների ունեցող» կատուները սովորաբար 2-7 շաբաթական են: Ապաստանի մասնագետների կարծիքով, այս տարիքում փոքրիկ փափկամազիկները ավելի լավ են ընտելանում մյուս կենդանիներին: «Ապաստանը կատուների համար միայն ժամանակավոր կացարան է, ուստի մենք ցանկանում ենք այստեղ նոր տներում նրանց սպասվող պայմաններին հնարավորինս մոտ պայմաններ ստեղծել»:




























