Իսպանական Ալգատոսին գյուղի Pan Piña հացի փուռն իր արտադրանքը վաճառում է 150 դոլարով: Սա  սովորական գյուղական հաց է՝ պատրաստված ամբողջական ցորենի ալյուրից, թթխմորից եւ ջրից, սակայն խմորին հավելած ուտելի ոսկու փաթիլները այն դարձնում է աշխարհի ամենաթանկ հացը, փոխանցում է Kedem-ը:

Հացի փռի սեփականատեր Խուան Մանուել Մորենոն պատմել է, որ ոսկե հացի գաղափարը ծագել է ամենաթանկ սուրճի մասին հոդվածի ազդեցության տակ, որը պարունակում է ոսկե փաթիլներ:

Խուան Մանուելը հաղորդել է, որ ոսկին ոչ մի կերպ չի ազդում հացի համի վրա, սակայն շատ հաճախորդներ կարծում են, որ այն օգտակար է մարսողության համար: Չնայած բարձր գնին, հացի փուռը ամեն օր ամբողջ աշխարհից պատվերներ է ստանում: Հետաքրքրական է, որ գնորդների թվում շատ են Ռուսաստանի եւ Չինաստանի քաղաքացիները: