Հնդկաստանի կառավարման վարչության աշխատակիցը ավելի քան  տարի աշխատանքի չի ներկայացել:

Rosbalt.ru-ն, վկայակոչելով BBC-ին, հաղորդում է, որ հասարակական աշխատանքների կենտրոնական վարչությունում պաշտոն զբաղեցրած աշխատակիցը 1990 թ. դեկտեմբերին մեկնել է հանգստի եւ մինչ օր չի վերադարձել աշխատանքի: Արձակուրդի երկարաձգման մասին նրան բոլոր դիմումները մերժվել են, սակայն աշխատանքից ազատելու վարչության բոլոր փորձերը մշտապես հետաձգվել են:

Աշխատակցի 24-ամյա բացակայությունը Հնդկաստանի համար կարող է նոր ռեկորդ դառնալ: Անցած տարի հնդկական նահանգներից մեկի ղեկավարությունը բացահայտել էր, որ ուսուցչուհիներից մեկը 23 տարի շարունակ աշխատանքի չի ներկայացել: