Վերջին հետազոտությունների մեկի ընթացքում հարցվածների 49%-ը նշել է, որ չափից դուրս ձանձրացնող մատուցողը ռեստորանում ընթրիքի ժամանակ ամենաբարկացնող երեւույթների մեկն է: Հարցումն անցկացվել է ռեստորանային քննադատ Բարի Վերբերի կողմից, ով կարծում է, որ ռեստորանային բիզնեսում սպասարկման խնդրին պետք է առավել շատ ուշադրություն դարձնել:
Հարցումը նաեւ ցույց է տվել, որ մարդկանց 17%-ին զայրացնում են ռեստորաների բարձրաձայն խոսող այցելուները, իսկ 28%-ին բարկացնում են բջջային հեռախոսով հաղորդակցվող այցելուները, 9%-ին՝ ռեստորանի տհաճ հոտը, 55-ը՝ մյուս այցելուների սիրո դրսեւորումները, 35-ը՝ մյուսների հազը: Հարցվածների 95%-ը նշել է, որ վատ սպասարկման համար թեյավճար չի վճարի, իսկ ռետորանում լավ ժամանակ անցկացրած այցելուները պատրաստ են գումարի 10%-ի չափով թեյավճար թողնել:




























