Ամերիկյան սոցիոլոգները մասնագիտության եւ ամուսնության միջեւ կապ են գտել: Bloomberg Businessweek պարբերականը, վկայակոչելով IPUMS տվյալներին, հաղորդում է, որ ամուսնությունների հաճախականությամբ առաջատարը ատամնաբույժներն են: Բացի ատամնաբույժներից, ամուսնանալու հավանականությունը մեծ է նաեւ գլխավոր տնօրենների, ապրանքների իրացման մասնագետների, թերապեւտների, օրթոպեդների, ակնաբույժների, փականագործների մոտ:

Սոցիոլոգների տվյալների համաձայն, կինոմեխանիկներին սպառնում է մենակությունը. Նրանք մյուսներից հազվադեպ են ամուսնանում: Առավել շատ ամուսնալուծվում են դեկորտատորները, բուժքուրները, սոցիալական աշխատողները, դարբինները եւ փոստի աշխատակիցները:

Համեմատության համար նշենք, որ 1950թ. առավել հաճախ ամուսնացել են մաթեմատիկոսները, ինժեներները եւ էլեկտրակայանների օպերատորները: