Կոտայքի մարզում Գառնիի փողոցի 3-րդ շենքում գտնվող փոստային բաժանմունքից դեռեւս հունվարի սկզբին անհետացել էր շուրջ 400 հազար դրամ: Պարզվել է, որ հունվարի 4-ին նշված փոստային բաժանմունքի փոստատարը (որը կին է) իրեն վստահված 2.100.000 դրամ գումարից յուրացրել է 380.000 դրամ գումար:

NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից` հավելելով, որ հունվարի 8-ին Ջ.Ս.-ն բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: