ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ մարզաշխարհի մերօրյա լեգենդ, ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ։

Ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Հովհաննիսյան,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Մեծ է Ձեր ավանդը հայրենական ֆուտբոլի զարգացման, հայկական մարզաշխարհը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնելու եւ սպորտի հանրայնացման գործում:

Դուք Ձեր արհեստավարժ խաղով, գրոհների հմուտ կազմակերպմամբ եւ գեղեցիկգոլերով բազմաթիվ բերկրալի պահեր եք պարգեւել հայ ֆուտբոլասերներին՝ հայկական ֆուտբոլի անունը բարձր պահելով միջազգային ասպարեզում:

Սպորտային հանրությունը մինչ օրս հիշում է Ձեր տպավորիչ խաղը Հայաստանի առաջատար թիմի` Երեւանի «Արարատի» կազմում՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, օլիմպիական խաղերում:

Գնահատելի է նաեւ Ձեր մարզչական գործունեությունն ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ տարբեր ակումբային թիմերում, որտեղ այսօր էլ Ձեր փորձն ու վարպետությունն եք փոխանցում երիտասարդ սերնդին: Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ Ձեզ
հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ եւ ամենայն բարիք»: