BMW ընկերությունը ներկայացրել է  Touch Command նոր գործառույթը, որը ենթադրում է  Samsung պլանշետի ինտեգրումը իր ավտոմեքենաների կառավարման համակարգին: Հասկանալի է, որ պլանշետով հնարավոր կլինի կառավարել հիմնականում այն գործառույթները, որոնք պատասխանատու են հարմարավետության եւ ժամանցի համար: Օրինակ, ուղեւորները պլանշետով կարող են կարգավորել երաժշտությունը, կառավարել քլիմաթ-քոնթրոլը, անգամ ներքին լուսավորությունը:

Ինչ վերաբերում է  վարորդներին, ապա նրանց համար նախատեսված են iDrive համակարգի նոր հնարավորություններ. վերեւում ամրացված տեսախցիկի շնորհիվ վարորդները կարող են ժեստերով կառավարել որոշ զվարճալի գործողություններ, փոխանցում է  Euromag-ը: Այսպես, օդում պայմանական շրջան պատկերելով՝ հնարավոր կլինի բարձրացնել կամ իջեցնել ձայնը: 

Սակայն նման նորարարություններ BMW-ի շարքային ավտոմեքենաներից պետք չէ ակնկալել 1-2 տարվանից վաղ: