9 թիվն ամենատարածվածն է Բաքվի ավտոսիրողների շրջանում: Ըստ Minval.az-ի, ապօրինի կերպով վաճառքի են հանվել ամենաթանկ ավտոհամարանիշերը Բաքվում: Դրանք սոցիալական ցանցի միջոցով առաջարկում է ոմն Դավիթ Խամելենկո:

Ամենաթանկ համարանիշը 99 TT 999-ն է եղել՝ 230 հազար մանաթ (դոլարի հանդեպ մանաթի փոխարժեքը ներկայում շուրջ 1.27 է): Դրան հետեւում են 99 LL 999, 99 VV 999, 99 UU 999 համարանիշերը (200 հազարական մանաթ):

Միաժամանակ, Ադրբեջանի ոստիկանությունում հավաստում են, որ ոչ ոք իրավունք չունի ինքնակամ իրացնել պետհամարանիշերը, իսկ ամենաթանկ համարանիշն Ադրբեջանում արժե 2.500 մանաթ: