Ճապոնիան Մերձավոր Արեւելքի երկրներին 2,5 մլրդ դոլարի չափով ոչ ռազմական բնույթի օգնություն կտրամադրի: Այս մասին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
«Մենք ծայրահեղական գաղափարների տարածման սպառնալիք ենք տեսնում եւ պետք է պահյքարենք ահաբեկչության դեմ, ինչպես նաեւ թույլ չտանք զանգվածային ոչնչացման զենքի տարածքում: Եթե դա չկանխենք, աշխարհը անպատկերացնելի կորուստներ կունենա»,-ասել է Աբեն եգիպտա-ճապոնական գործարար խորհրդի կոնֆերանսում:
Այդ գումարից միայն 200 մլն դոլարն է ուղղվել այն երկրներին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ: Այդ միջոցների մեծ մասն ուղղվելու է փախստականներին ընդունող երկրներին:




























