Անցյալ տարի ամենից օգտակար մթերքներն էին համարում մեղրամոմը, կինոան եւ չիայի սերմերը: Դրանց օգնությամբ նիհարել եւ իրենց արտաքինը բարելավել են բազմաթիվ հայտնիներ: Այս տարի արեւադարձային այլ բույսերի մասին տեղեկության հայտնվելու հետ իրավիճակը փոխվում է:
Առողջ կենսակերպի մասնագետ Նիքի Բեյքերը, ով Հոլիվուդի աստղերի համար դիետաներ է ընտրում, հայտարարել է ամենից արդիական մթերքների մասին, որոնք 2015 թվականին աստղերին կօգնեն նիհարել:
Լիլի Քոուլն այս տարի ընտրել է աֆրիկյան մորինգա բույսը: Դրա տերեւները հակաօքսիդանտներ եւ անփոխարինելի ամինաթթուներ են պարունակում, որոնք անհրաժեշտ են առույգության, լիբիդոյի, մաշկի եւ վարսերի գեղեցկության համար:
Ըստ Kedem-ի, Քելլի Օսբորնն ու Քեթի Փերին էլ նախընտրել են սիբիրյան չագա սունկը: Այն պարունակում է B խմբի վիտամիններ, հանքանյութեր եւ էնզիմներ, որոնք նպաստում են լավ ինքնազգացողությանն ու ակտիվ կենսակերպին:
Իսկ Միրանդա Քերրն ուժ է հավաքելու քլորելլա ջրիմուռների օգնությամբ, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալներն ու օրգանիզմից հեռացնում տոքսինները:




























