Ռուսաստանի պատրիարք Կիրիլը Պետդումայի պատգամավորների առաջ ելույթ ունենալիս առաջարկել է երկրում արգելել աբորտները: Ըստ նրա՝ առաջնահերթ հարկավոր է աբորտները հանել բժշկական պարտադիր ապահովագրման համակարգում առաջարկվող ծառայություններից:
«Փաստարկը, թե իբր կավելանա ընդհատակյա վիրահատությունների թիվը, անհեթեթություն է: Դրա դիմաց եւս վճարում են»,-հայտարարել է Կիրիլը՝ հավելելով, որ աբորտները Ռուսաստանի գլխավոր աղետներից է համարում:
«Եթե հաջողվեր երկու անգամ կրճատել աբորտների թիվը, մենք կայուն եւ հզոր ժողովրդագրական աճ կունենայինք»,- ընդգծել է պատրիարքը:
Ընդ որում նա քննադատել է փոխնակ մայրությունը: Ըստ նրա՝ այն «խեղաթյուրում է մայր հասկացությունը»: Պատրիարքը կարծում է, որ փոխնակ մայրության այլընտրանք կարող է լինել երեխաների որդեգրումը, հայտնում է ՌՍՆ-ն:
Պատրիարքը պատմության մեջ առաջին անգամ է հանդես եկել Պետդումայի պատգամավորների եւ Դաշնության խորհրդի անդամների առաջ:




























