Սինգապուրում 15 հազար դոլարով տուգանել են բարձրահարկ շենքից ծխախոտի մնացորդները ցած նետած տղամարդուն:
Իրավախախտումը գրանցել է տեսահսկող սարքը: Դրա հիման վրա դատարանը 38-ամյա սինգապուրցուն դատապարտել է 33 տուգանքի վճարման՝ յուրաքանչյուր դեն նետած մնացորդի համար 600 սինգապուրյան դոլար (ընդհանուր գումարը կազմել է 20 հազար սինգապուրյան դոլար, որը համարժեք է ԱՄՆ 15 հազար դոլարին), բացի վերջինից: 34-րդի համար իրավախախտը հինգ ժամվա հանրօգուտ աշխատանքի է դատապարտվել. Նա պետք է մաքրի փողոցները:
Սինգապուրը հայտնի է վարչական իրավախախտումների նկատմամբ ունեցած խիստ օրենսդրությամբ: Թափված աղբը եւ վանդալիզմը պատժվում են խոշոր տուգանքներով, արգելված է նույնիսկ ծամոնի ներմուծումը երկիր:




























