Հուլիսի 14-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզում` Ջերմուկի Շահումյան 28 հասցեում գտնվող «Ջերմուկ» հյուրանոցում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամբողջությամբ այրվել է 7, մասնակի` 8 սենյակ, 1 սանհանգույց եւ միջանցքի` 250 քմ մակերեսով գորգը: Ընդհանուր առմամբ` այրվել է 350 քմ տարածք: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ծխապատ գոտուց դուրս են բերվել երկու քաղաքացի` Երեւանի բնակիչներ Հ. Եղիազարյանը եւ Ռ. Վարդանյանը: Զոհեր ու վիրավորներ չկան:




























