«Ազադլիգ» դաշինքի պառակտումը նոր իրողություններ է ստեղծելու ադրբեջանական ընդդիմության մեջ, կարծում է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն:
«Ազադլիգ» դաշինքի պառակտումը նոր իրողություններ կստեղծի Ադրբեջանի քաղաքականության մեջ: Դրանից հետո պետք է գործել՝ հաշվի առնելով այդ իրողությունները: Փոքր դաշինքների պառակտումն ու ավելի հզոր միավորման ստեղծումը դրական գործոն է»,- ասել է Ջալալօղլուն:
«Ազադլիգ» դաշինքի կազմում ընդգրկված Ադրբեջանի ազգային անկախության կուսակցությունը որոշում է կայացրել բանակցություններ սկսել «Մուսավաթ» կուսակցության հետ ընտրական դաշինք ձեւավորելու ուղղությամբ: Տվյալ որոշումը կտրուկ բացասական վերաբերմունք է արժանացել դաշինքի մյուս կուսակցությունների կողմից, եւ հայտարարվել է դաշինքի գոյությունը դադարեցնելու մասին:
«Ազադլիգ» դաշինքում ներկայացված են երեք ընդդիմադիր կուսակցություններ՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատը, Լիբերալ կուսակցությունը եւ Քաղաքացիների ու զարգացման կուսակցությունը:
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերին: Ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով՝ 125 ընտրատարածքներում:




























