Թուրքական բաղնիքի (համամ) սեփականատեր Ահմեդ Քարագյունեյին Ստամբուլի դատարանը տուգանել է 3 հազար թուրքական լիրայով (մոտ 1250 դոլար) կին-տրանսսեքսուալին չսպասարկելու համար:

Իլաք Կըրանջին փորձել է իր ընկերուհու հետ մտնել կանանց բաղնիք, սակայն բաղնիքի սեփականատերն արգելել է նրան ներս մտնել, չնայած նա ցույց է տվել իր անձնագիրը, որտեղ նշված է եղել իգական սեռ:

Տուժողի փաստաբանը հայցով դիմել է դատարան: Hurriyet թերթը հաղորդում է, որ սա առաջին դեպքն է Թուրքիայում, երբ դատարանը բավարարել է տրանսսեքսուալի պահանջը: