Կոպենհագենի համալսարանի գիտնականները հետազոտություններ են անցկացրել եւ պնդում են, որ ավելի հեշտ եւ ճիշտ է ծխելն աստիճանաբար թողնելը: Ըստ նրանց՝ հարկավոր է ամեն օր մեկ գլանակ պակաս ծխել:

Հետազոտության ընթացքում նրանք լուսապատճենել են ծխող մարդու ուղեղը եւ հետեւել ուղեղի արձագանքին: Պարզվել է, որ տվյալ պահին ուղեղում թթվածնի կտրուկ նվազում է առաջանում, ինչպես նաեւ 17%-ով վատթարանում է ուղեղի արյան շրջանառությունը, հայտնում է Mignews-ը http://mignews.ru/:

Գիտնականները արձանագրել են, որ ծխելուց կտրուկ հրաժարվելուց մի քանի ժամվա ընթացքում մարդու մոտ, կարելի է ասել, իսկական տկարամտություն է առաջանում: Միեւնույն ժամանակ, ըստ նրանց, ծխելուց աստիճանաբար հրաժարվելու դեպքում ուղեղի աշխատանքը չի խաթարվում: