Մեծ Բրիտանիան մտադիր է ռազմական ստորաբաժանում ստեղծել, որը կմասնագիտանա սոցցանցերում, մասնավորապես Facebook-ում եւ Twitter-ում հոգեբանական պատերազմ մղելու գործում, հայտնում է The Independent-ը։

Բրիտանիայի բանակի գեներալ-մայոր Նիկ Քարթերը նշել է, որ հատուկ ստորաբաժանում ստեղծելու մասին որոշումը կայացվել է «տեղեկատվական դարաշրջանում» պայքարելու անհրաժեշտությունից ելնելով, փոխանցում է  Gazeta-ն:

Բանակը բաղկացած է լինելու 2 հազար մարդուց, որոնք սովորելու են ժամանակակից հմտություններ, ինչպիսիք են սոցիալական մեդիաներում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ հոգեբանական պատերազմ մղելը: