NEWS.am-ի տեղեկություններով հունվարի 31-ի գիշերը մի խումբ անձինք գողության փորձ են կատարել «Հայփոստի» Արարատի մասնաճյուղից: Տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով մուտք են գործել Շահումյան փողոցում գտնվող փոստային բաժանմունք:

Նրանք նպատակադրված են եղել հափշտակել փոստային բաժանմուքնում գտնվող «Կոնվերսբանկ» բանկոմատի գումարը, սակայն տեւական փորձերից հետո այն չեն կարողացել բացել եւ ձեռնունայն դիմել են փախուստի:

NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից: Կատարվում է քննություն: