Չինաստանի առաջին բյուջետային ավիափոխադրող Spring Airlines-ը կրկին պատրաստվում է թույլտվություն ստանալ օդանավերում կանգնած տեղերի տոմսեր վաճառելու համար, հաղորդում է MarketWatch-ը:

Առաջին անգամ այս մասին հատարարել է ընկերության կառավարման խորհրդի նախագահ Վան Չժենհույը դեռեւս 2008 թվականին, երբ Նոր տարվա օրերին ավիտոմսերի եւ երկաթուղային տոմսերի պակաս էր նկատվում: Այս մասին Վան Չժենհույը հայտարարել էր China National Radio-ի եթերում:

«Պետք է բազմաթիվ պայմաններ ապահովել՝ հարցը կարգավորել օդանավերի արտադրողների հետ, ստանալ իշխանությունների թույլտվությունը եւ համոզել հաճախորդներին այս մոտեցման խոհեմության մեջ», - ասել է Spring Airlines-ի մամուլի խոսնակը: Եթե առաջարկն ընդունվի, ընկերությունը պատրաստ է նման ծառայություն մատուցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նմանատիպ առաջարկներով նախկինում հանդես էր եկել նաեւ իռլանդական ավիափոխադրող Ryanair Holdings-ը, ինչպես նաեւ մի շարք այլ ընկերություններ:

Ավելի վաղ Spring Airlines-ը աչքի էր ընկել նրանով, որ գովազդային նպատակներով գերէժան գնով  ավիատոմսեր էր վաճառել՝ մոտ 9 յուան (1,40 դոլլար)   մեկ տոմսի դիմաց: