Իսլանդիայում վիկինգների ժամանակվանից ի վեր առաջին անգամ սկանդինավյան աստվածներին նվիրված տաճար կկառուցեն, հաղորդում է Reuters-ը։ Շինարարությունը կսկսվի այս ամիս։
Շրջանաձեւ գմբեթով տաճարը կկառուցվի ժայռի մեջ։ Շինությունը կկառուցվի երկրի մայրաքաղաք Ռեյկյավիկում։
Ինչպես նշում է գործակալությունը, տաճարում տարբեր միջոցառումներ կանցնեն, այդ թվում՝ հարսանիքներ եւ թաղումներ։





























